Մինչեւ 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին կառավարությունը մասնակի կփոխհատուցի աշնանացան ցորենի մշակության ծախսերը:Կառավարությունն այսօր հավանություն է տվել նախագծին, որի նպատակն է աշնանացան ցորենի 1 հա-ի մշակության ծախսերի, սերմի, պարարտանյութի, դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը։Նախատեսվում է մինչեւ 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի (շուրջ 50%) փոխհատուցել աշնանացան ցորենի մշակության ծախսերը, մասնավորապես՝ հավաստագրված սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի սերմի, պարարտանյութի եւ դիզելային վառելիքի ձեռքբերման գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութի եւ դիզելային վառելիքի։ Նշվում է, որ 1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 հազար դրամ, որը գնահատված ծախսերի շուրջ 50%-ն է: Հաշվարկը կատարվել է հեկտարի հաշվով 300 կգ սերմացուի, 250 կգ ազոտական պարարտանյութի եւ շուրջ 70 լ դիզելային վառելանյութի չափաքանակներով։ 2022 թվականին ծրագրով նախատեսվում է տրամադրել փոխհատուցում 27,500 հեկտար հողատարածքում աշնանացան ցորենի ցանք կատարելու համար, մասնավորապես՝ 10,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքի դիմաց՝ 1,200,000,000 ՀՀ դրամ, իսկ չհավաստագրված սերմերով 17,500 հեկտար ցանքի դիմաց 1,225,000,000 ՀՀ դրամ։ Կառավարությունից հայտնել են, որ փոխհատուցման գումարը 2022 թվականին, ընդհանուր առմամբ, կկազմի 2,425,000,000 ՀՀ դրամ։ Tweet Դիտում՝ 5595