Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում ավելացել է 14.1%-ով

27.10.2022 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական ակտիվության ցուցանիշ #ՀՀ
2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 14.1%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերը, 2021թ. սեպտեմբերի համեմատ, ցուցանիշն ավելացել է 14.6%-ով:

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2022թ. հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 10%-ով, շինարարության ծավալը՝ 14.3%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0.7 %։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 14.5%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 27.1%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 16.9%-ով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները  հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 8.6% եւ 4.1%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 62.5%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 63.8%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 61.6%-ով:

Այվազյան Աննա
Դիտում՝ 4714
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW