“Էլիտ Գրուպի” երկրորդ տեղաբաշխման պարտատոմսերը ցուցակվեցին ՀՖԲ-ում

10.11.2008 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Հայաստանի ֆոնդային բորսայի /ՀՖԲ/ ցուցակման Bbond հարթակում ցուցակվեցին “Էլիտ Գրուպ” ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՖԲ մամլո ծառայությունում, ցուցակվել են ընկերության 868,625 պարտատոմսեր` յուրաքանչյուրը 1,000 դրամ անվանական արժեքով, 730 օր մարման ժամկետով եւ տարեկան 11% արժեկտրոնային եկամուտով: Պարտատոմսերի բորսային հապավումը լինելու է ELTGB2:

ՀՖԲում ցուցակված է նաեւ “Էլիտ Գրուպ” ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը (Armex: ELTGB1), որը եւս մարման ենթակա է 2010 թվականին:

Դիտում՝ 5993

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW