ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որտեղ շարունակվում է անկման դինամիկան:«2022թ. հունվար-սեպտեմբերին մենք գյուղատնտեսական արտադրանքի 0.7 % անկում ենք ունեցել: Տնտեսական իրավիճակը մեր երկրում լավ է:2022թ. սեպտեմբերին արձանագրել ենք 14.6% տնտեսական ակտիվության ցուցանիշ:2022թ. հունվար-սեպտեմբերին 2021թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ աճ ունենք 14.1%, ընդ որում, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10%, շինարարության ծավալը՝ 14.3%, առեւտրի շրջանառությունը 14.5%, ծառայությունների ծավալը՝ 27.1%, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 16.9%, արտահանումը աճել է 63.8 %, ներմուծումը՝ 61.6%»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:Նա նշել է, որ եթե լավատեսական կանխատեսումներն իրականություն դառնան, ապա միջինում 2019, 2020, 2021 ու 2022 թվականներին 7 %-անոց աճի տեմպը պահպանվել է։«Այս տարվա բարձր տնտեսական աճը մեզ համար որոշակի ռիսկեր է առաջ բերում, մենք մյուս տարի այս բարձր տեմպի վրա պետք է ապահովենք էլի 7% տնտեսական աճ, դա մեր հանձնառությունն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:Նա նշել է նաեւ, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը եկամուտ-աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ է սահմանել։«2022 թվականի սեպտեմբերին ունեցել ենք 691 հազար 87 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդից ավելի է 10 հազարով: 2018 թվականից ի վեր՝ Հայաստանում 108 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, ստեղծվել, ստվերից դուրս եկել»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 3882