“Ամերիաբանկը”` “ԻՄԷՔՍ Գրուպի” պարտատոմսերի մարքեթմեյքեր

10.11.2008 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօրվանից սկսած` “Ամերիաբանկ” ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարելու է “ԻՄԷՔՍ Գրուպ” ՍՊԸ արժեկտրոնային պարտատոմսերի առքի եւ վաճառքի գները (Armex: EMXGB1):

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ՀՖԲ մամլո ծառայությունում:

Այս տեղաբաշխումը ներառում է ընդամենը 100 հազ. պարտատոմսեր` 10,000 դրամ անվանական արժեքով, 24 ամիս մարման ժամկետով եւ տարեկան 11.5% արժեկտրոնային եկամուտով: ՙԻՄԷՔՍ Գրուպի՚ նշված պարտատոմսերը 2008թ.-ի հոկտեմբերի 27-ից ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի /ՀՖԲ/ ցուցակման Bbond հարթակում:

Մարքեթմեյքերի /շուկա ստեղծողի/ կարգավիճակում “Ամերիաբանկը” նպաստելու է պարտատոմսերի իրացվելիությանը երկրորդային շուկայում` ներդրողների համար ապահովելով ՀՖԲ-ում պարտատոմսերը մշտապես գնելու կամ վաճառելու հնարավորություն:

Դիտում՝ 6242

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW