Սեպտեմբերին անկանխիկ գործարք է կատարել շուրջ 46,000 թոշակառու եւ նպաստառու

26.10.2022 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անկանխիկ գործարք #կենսաթոշակառու #նպաստառու
Կենսաթոշակի եւ նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում սեպտեմբերին շուրջ 41,740 կենսաթոշակառուի եւ նպաստառուի կատարած անկանխիկ գործարքների դիմաց պետբյուջեից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 118,8 մլն դրամ հետվճար։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 2022-ի սեպտեմբերին, ընդհանուր առմամբ, անկանխիկ գործարք է կատարել շուրջ 46,000 կենսաթոշակառու եւ նպաստառու:

Այս պահին 10% հետվճարի ծրագրի շրջանակում գործընկեր բանկերն են՝ ԱԿԲԱ բանկը, ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը։

Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առեւտրի կետերում եւ ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5,000 դրամը։

Նշվում է, որ հետվճարը գործում է նաեւ կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլեւ բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։
Դիտում՝ 1940
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW