ԱՄՆ տնտեսությունը կարող է աղետի առաջ կանգնել, եթե աշխատուժի պակասի խնդիրը չլուծվի աշխատանքային միգրանտների ներգրավման հաշվին, CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ աշխատանքի նախարար Մարտին Ուոլշը։«Մենք խոսում ենք ռեցեսիայի վերաբերյալ մեր անհանգստության մասին, խոսում ենք գնաճի մասին։ Կարծում եմ, մենք ավելի մեծ աղետի կբախվենք, եթե ներգաղթի օգնությամբ ավելի շատ աշխատողներ չներգրավենք մեզ մոտ»,- Ուոլշի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:Նախարարի փոխանցմամբ՝ երկու կուսակցություններն էլ փորձում են «արգելափակել միգրացիան», թեեւ երկրին անհրաժեշտ են ներգաղթյալներ։ Դրա համար, ըստ նրա, պետք է «երկկուսակցական որոշում» ընդունվի։«Ամենուր, որտեղ ես եղել եմ երկրում, որտեղ խոսել եմ խոշոր ձեռնարկատերերի, փոքր բիզնեսի հետ, նրանք բոլորն էլ ասում են, որ մեզ անհրաժեշտ են ներգաղթին առնչվող բարեփոխումներ: Մեզ անհրաժեշտ է ներգաղթի ամբողջական բարեփոխում: Նրանք ցանկանում են մեր երկրում քաղաքացիություն ստանալու համար միջոց ստեղծել, եւ ցանկանում են ավելի լավ ուղիներ ստեղծել վիզաներ ստանալու համար»,- հավելել է ԱՄՆ աշխատանքի նախարարը։Ինչպես նշում է հեռուստաալիքը, ԱՄՆ-ն անհանգստացած է աշխատունակ բնակչության ժողովրդագրական տվյալներով։ Այսպես, առաջիկա տարիներին 1950-1960-ականների սերունդը կգնա թոշակի, բացի այդ, 2025 թվականին միջնակարգ դպրոցի շրջանավարտների թիվը կհասնի գագաթնակետին, նրանք, հավանաբար, համալսարաններ կընդունվեն: Այս գործոնների արդյունքում «աշխատանքային պահուստի ընդհանուր չափը» կնվազի, հաղորդում է CNBC-ն։ Tweet Դիտում՝ 9616