ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ՌԴ-ից փոխանցում ստանալ հեռախոսահամարով

25.10.2022 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ՌԴ #փոխանցում
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ-հաճախորդները ռուսաստանյան ՎՏԲ բանկի հաճախորդներից կկարողանան ակնթարթորեն ստանալ գումարներ ՀՀ դրամով իրենց հաշվին կամ քարտին՝ տրամադրելով ուղարկողին միայն բջջային հեռախոսահամար:

Բանկից հայտնել են, որ միջազգային փոխանցումները դեպի բարեկամ երկրներ հասանելի են ВТБ Онлайн հավելվածի սեփական ծառայությունում: Հայաստանը դարձել է առաջին երկիրը, որտեղ մեկնարկել է նոր ծառայությունը։

«Փոխանցումն ուղարկվում է ֆիզիկական անձ հաճախորդի՝ ՎՏԲ բանկում ռուսական ռուբլով բացված հաշվից: Ստացողի քարտին կամ հաշվին գումարը մուտքագրվում է անմիջապես ՀՀ դրամով: Փոխարկումն ազգային արժույթի հաշվարկվում է փոխանցումը կատարելու պահին եւ հաստատվում փոխանցման պահին ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող փոխարժեքով: Մինչեւ փոխանցման հաստատվելը, ուղարկողը նախապես տեսնում է վճարման արժույթով փոխանցվող գումարը, ինչպես նաեւ գանձվող միջնորդավճարի չափը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար չափազանց կարեւոր է միջազգային փոխանցումների հասանելիությունը, քանի որ պատմականորեն երկրի մեծ թվով բնակիչներ ապրում եւ աշխատում են Ռուսաստանում, որոնք սովոր են ակնթարթորեն միջոցներ փոխանցել իրենց մտերիմներին: ՎՏԲ-ի նոր ծառայությունը՝ գումարի փոխանցում բջջային համարով, զգալիորեն կհեշտացնի այս գործընթացը, ընդ որում, փոխանցման գումարն անմիջապես փոխարկվում է ՀՀ դրամի, ինչը շատ հարմար է»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի -Տնօրինության նախագահի տեղակալ Անդրեյ Պրոնինը։

Հաղորդվում է, որ գործարքն իրականացնելու համար ռուսաստանյան ВТБ Онлайн հավելվածի օգտատիրոջն անհրժեշտ է անցնել «Платежи» բաժին, ընտրել «В валюте за рубеж и по РФ» գործարքը եւ երկիրը, այնուհետեւ՝ «По номеру телефона» տարբերակը: Ապա անհրաժեշտ է որպես ստացող բանկ ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկը, մուտքագրել անհրաժեշտ տվյալները՝ ստացողի հեռախոսահամար եւ գումար, ինչպես նաեւ հաստատել միջնորդավճարի չափը եւ կատարել փոխանցումը: Միջոցներն ակնթարթորեն կմուտքագրվեն ստացողի հաշվին:

Նշվում է, որ փոխանցման օրական առավելագույն գումարը կազմում է 50 հազար ՌԴ ռուբլի, ամսական գումարը՝ 300 հազար ՌԴ ռուբլի: Միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում Android սարքերի համար եւ Ինտերնետ բանկ համակարգում:

Ավելի վաղ ՎՏԲ-ն մեկնարկել էր բանկային տվյալների միջոցով դրամական փոխանցումներ ազգային արժույթով դեպի ասիական եւ հարեւան երկրներ, այդ թվում՝ դեպի Հայաստան: Դրա համար ВТБ Онлайн հավելվածի օգտատերը պետք է նշի միայն ստացողի քարտի համարը եւ ԱԱՀ-ն` չծախսելով լրացուցիչ ժամանակ հաշվի ամբողջական տվյալները լրացնելու վրա:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 9346
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW