Թուրքիան խնդրել է «Գազպրոմ»-ին հետաձգել գազի դիմաց վճարումները
25.10.2022 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ gazeteduvar.com

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին Նեբաթին ասել է Financial Times-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Անկարան նաեւ փորձում է զեղչեր ստանալ գազի համար, որը ձեռք է բերվում մեծ քանակությամբ։ Նեբաթին նշել է, որ սպասում է «լավ նորությունների»:
Հոկտեմբերի սկզբին Bloomberg-ը հաղորդել էր, որ թուրքական Botas պետական նավթագազային ընկերությունը Ռուսաստանին խնդրել է հետաձգել գազի դիմաց վճարումների մի մասը՝ էներգակիրների գների բարձրացումից տնտեսական վնասը մեղմելու համար։
Գործակալության զրուցակիցներից մեկն ասել էր, որ Թուրքիան փորձում է հետաձգել վճարումները մինչեւ 2024 թվականը։
Ինչպես նշել էր Bloomberg-ը, Թուրքիայի ուժեղ կախվածությունը ՌԴ էներգակիրների ներմուծումից ճնշում է գործադրում լիրայի փոխարժեքի եւ երկրի բյուջեի վրա։ Թուրքական լիրան դոլարի նկատմամբ 2022 թվականին արժեզրկվել է ավելի քան 28%-ով, իսկ օգոստոսին առեւտրի դեֆիցիտն ավելի քան կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ մինչեւ $11,2 միլիարդ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: