ՊԵԿ. Հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշը գերակատարվել է 77․2 միլիարդով
24.10.2022 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ այս ցուցանիշը նախորդող տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ աննախադեպ է։
Նշվում է, որ հարկային եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 77․2 մլրդ դրամով կամ 5․8%-ով: Հարկային եկամուտները 2022թ․ առաջին 9 ամսին շուրջ 275 մլրդ դրամով կամ 24.2%-ով գերազանցել են 2021թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ինչը վերջին տարիներին արձանագրված ամենաբարձր աճի տեմպն է:
«Հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է 172 մլրդ դրամ, ինչը 39․7 մլրդ դրամով կամ 30%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ներմուծման մաքսատուրքերի՝ ըստ նորմատիվների բաշխման արդյունքում ներմուծման մաքսատուրքերի գծով մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 21․6 մլրդ դրամով կամ 35%-ով»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Նշվում է, որ 2022թ․ 9 ամսվա ընթացքում հարկային եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները, որին բաժին է ընկնում հարկային եկամուտների շուրջ 8%-ը։
Վերջին լուրեր
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: