Իրանն ու Թուրքիան նոր քայլեր կիրականացնեն գազի արտահանման ոլորտում
24.10.2022 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ profile.ru

«Ազգային գազային ընկերությունը հանդիպում է անցկացրել թուրքական Botas ընկերության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ Դրանց համաձայն՝ առաջիկա վեց ամսվա ընթացքում կողմերի համակարգմամբ կիրականացվեն իրանական գազի՝ դեպի Թուրքիա արտահանման հետ կապված տարբեր միջոցառումներ»,- Ջոլայիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական Shana գործակալությունը։
Նա նաեւ ընդգծել է, որ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել իրանական գազի արտահանման հզորությունների ներկա մակարդակի եւ երկրների միջեւ համագործակցության այլ ոլորտների ընդլայնման վերաբերյալ։
«Իրանական գազի արդյունաբերությունը զարգանում է արագացված տեմպերով։ Գազի մատակարարումների հետագա ավելացումը հնարավոր կլինի առկա արտադրական հզորությունների զարգացման հաշվին»,- հավելել է Ջոլային։
Իրանը Թուրքիային մատակարարում է տարեկան միջինում 10 մլրդ խորանարդ մետր գազ Թենգիզ-Անկարա գազատարով։ Վերջին տվյալների համաձայն՝ 2021 թվականին Թուրքիայի էներգետիկ հաշվեկշռում իրանական գազի մասնաբաժինը կազմել է մոտ 16%։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: