“Ամերիաբանկը” մասնաճյուղ է բացել Ստեփանակերտում

08.11.2008 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր “Ամերիաբանկն” իր առաջին մասնաճյուղն է բացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) տարածքում##:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, “մասնաճյուղի բացումը նշանավորում է առաջին ներդրումային բանկի մուտքը ԼՂՀ”:

“Ստեփանակերտ” մասնաճյուղում տրամադրվող ծառայությունների շրջանակը, սպասարկման եւ տեխնիկական ապահովածության որակը կհամապատասխանի միջազգային ամենաբարձր չափանիշներին”, - ասել են “Ամերիաբանկում”, նշելով, որ “Ստեփանակերտ” մասնաճյուղը ծառայություններ է մատուցելու ինչպես կորպորատիվ հաճախորդներին, այնպես էլ ֆիզիկական անձանց:

Էլեկտրոնային օն-լայն համակարգը ուղիղ կապ կապահովի բանկի ղարաբաղյան եւ երեւանյան գրասենյակների միջեւ:

“Ստեփանակերտ” մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցել են ԼՂՀ եւ Հայաստանի պաշտոնատար անձինք:

Դիտում՝ 7908

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW