Հայաստանի միակ վարկային կոոպերատիվը 15 տարեկան է
21.10.2022 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»








Գործելով մրցունակ շուկայում՝ Ֆարմ Կրեդիտը տրամադրում է առավելապես գյուղատնտեսական եւ ՓՄՁ վարկեր ՀՀ մարզերում՝ վարկավորումն իրականացնելով ինը մարզային գրասենյակների միջոցով։
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ նաեւ նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությունը, որը գտնվելով մայրաքաղաքում, հնարավորություն է ընձեռելու վարկավորում իրականացնել նաեւ Երեւանում ու դրան հարակից շրջաններում։
Ֆարմ Կրեդիտը ՓՄՁ-ներին տրամադրում է նաեւ գյուղտեխնիկայի, վերամշակման, էներգախնայողության եւ այլ տիպի սարքավորումների լիզինգ։
Միջոցառմանը ներկա էին կոոպերատիվի անդամ-փայատերերը, կազմակերպության գործընկերները, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:
Վարկային կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից եւ այժմ կոոպերատիվի անդամ-փայատերերի թիվը կազմում է ավելի քան 9700 անձ: Վարկային կոոպերատիվի սեփական կապիտալը կազմում է 2.2 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները՝ 15.2 միլիարդ ՀՀ դրամ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: