«Համաշխարհային տնտեսական համակարգի հիմնարար սկզբունքները հարցականի տակ են»

21.10.2022 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #ԵԱՏՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ համաշխարհային տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում, համաշխարհային տնտեսական համակարգի հիմնարար սկզբունքները հայտնվել են հարցականի տակ:

Այս մասին նա ասել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի վարչապետերը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բազմաթիվ առեւտրային, արդյունաբերական եւ լոգիստիկ կապեր, որոնք դեռ նոր էին սկսել վերականգնվել համավարակից հետո, այժմ նոր ցնցումների են ենթարկվում:

«Ներկայիս անկայուն տնտեսական իրողությունների պայմաններում կասկած չեն հարուցում բարձրագույն մակարդակում կանոնավոր վստահելի երկխոսության արդիականությունն ու պահանջարկը՝ առավել ներդաշնակ եւ համակարգված փոխգործակցության համար:

Փոխադարձ շահերի ըմբռնումը, փոխզիջումների եւ համագործակցության պատրաստակամությունը կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
 
Կառավարությունից հայտնել են, որ նեղ կազմով նիստին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման աղբյուրներին ու մեխանիզմներին, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր:
Դիտում՝ 6408
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW