Եվրամիությունը Հայաստանին €33 միլիոնի դրամաշնորհ կտրամադրի

20.10.2022 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրամիություն #Հայաստան #դրամաշնորհ
Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի ու Եվրոպական հանձնաժողովի միջեւ՝ «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» եւ «ԵՄ-ն դիմակայուն եւ հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության եւ միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ դրամաշնորհային երկու համաձայնագրով ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության բյուջեից:

Առաջին համաձայնագրով նախատեսված է €10 մլն աջակցություն տրամադրել Ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով:

Երկրորդը «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսական համաձայնագիրն է, որով նախատեսված է €23 մլն տրամադրել Հայաստանին՝ ուղղված ներառական եւ դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը եւ զարգացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նախորդ տարի Եվրամիության հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ մինչեւ 2026 թ. ԵՄ-ն ներդրումային եւ տնտեսական ծրագրով Հայաստանին 2.4 մլրդ եվրոյի աջակցություն կցուցաբերի:
Դիտում՝ 6731

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW