“ԲՏԱ Ինվեստբանկը” վերանվանվել է “ԲՏԱ Բանկի”

08.11.2008 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԲՏԱ Ինվեստբանկ” ՓԲԸ-ն վերանվանվել է “ԲՏԱ Բանկ” ՓԲԸ-ի##:

Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում:

“Հոկտեմբերի 31-ին “ԲՏԱ Ինվեստբանկ” ՓԲԸ-ն պաշտոնական թույլտվություն է ստացել ՀՀ ԿԲ-ից` “ԲՏԱ Բանկ” ՓԲԸ վերանվանվելու վերաբերյալ: Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է “ԲՏԱ Բանկ” ՓԲԸ կանոնադրությունը նոր խմբագրությամբ` բանկի հիմնադիր կապիտալի ավելացման եւ վերանվանման կապակցությամբ”, - հաղորդել են մամլո ծառայությունում, նշելով, որ բանկն իրականացրել է բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում` 1 մլրդ 220 մլն դրամի չափով:

Փոխվել է նաեւ բանկի տարբերանշանը, որը բաղկացած է լինելու պիստակագույն եւ ալ գույների երկու հատվող քառակուսիներից:

ԲՏԱ Բանկի ռազմավարական գործընկերն է Ղազախստանի խոշորագույն բանկերից մեկը` “ԲՏԱ Բանկը”, որին պատկանում են հայկական բանկի հիմնադիր կապիտալի բաժնետոմսերի 48,8%:

Դիտում՝ 6165
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW