Առաջիկա 12 ամսում տնտեսագետներն ԱՄՆ-ում ռեցեսիան են կանխատեսում

17.10.2022 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #ռեցեսիա
Առաջիկա 12 ամիսների ընթացքում ԱՄՆ-ը, հավանաբար, կբախվի ռեցեսիայի եւ գործազրկության աճի: RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով հարցված տնտեսագետներին։

Պարբերականի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում ԱՄՆ-ում տնտեսական անկումը տեղի կունենա 63% հավանականությամբ, թեեւ 2020 թվականի հուլիսից այս ցուցանիշը երբեք չի  գերազանցել 50%-ը։

Եթե հուլիսին ամերիկացի տնտեսագետները հայտարարում էին, որ 2023 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով կաճի 0,8%-ով, իսկ երկրորդ եռամսյակում՝ 1%-ով, այժմ նրանք գտնում են, որ այս ցուցանիշը սկզբից կնվազի 0,2%-ով, իսկ հետո՝ 0,1%-ով։ «2023 թվականի համար կանխատեսումները գնալով ավելի մռայլ են դառնում»,- ընդգծում է WSJ-ն։

Տնտեսական անկման բացասական ազդեցությունը կանդրադառնա նաեւ աշխատաշուկայի վրա. սպասվում է, որ հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում ոչ գյուղատնտեսական հատվածում աշխատատեղերի թիվը կկրճատվի ամսական միջինում 34 հազարով, իսկ երրորդ եռամսյակում՝ ամսական 38 հազարով։

Տնտեսական կանխատեսումները հիմնված են ԱՄՆ կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնող Դաշնային պահուստային համակարգի (FRS) գործողությունների վերլուծության վրա, գրում է WSJ-ն։

Բացի այդ, պարբերականի կողմից հարցված փորձագետները կասկածում են, որ գնաճի դեմ պայքարելու համար FRS-ը կկարողանա շարունակել տոկոսադրույքների բարձրացումը՝ առանց գործազրկություն եւ տնտեսական անկում հրահրելու:
Դիտում՝ 7636
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW