ԱՄՆ խոշոր բանկերը հայտարարել են 3-րդ եռամսյակում շահույթի անկման մասին
14.10.2022 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ amazonaws.com

Բանկերը միջոցներ են կուտակում «սեւ օրվա» համար՝ մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների ագրեսիվ բարձրացումը՝ կայուն բարձր գնաճը զսպելու նպատակով, կհանգեցնի ԱՄՆ տնտեսության ռեցեսիայի եւ դեֆոլտների, գրում է RBC-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:
JPMorgan Chase-ը հայտարարել է շահույթի 17%-ով անկման մասին, քանի որ ԱՄՆ-ում տոկոսադրույքների աճը խաթարել է ֆինանսական շուկաներում գործարքների նկատմամբ հետաքրքրությունը, ինչը բացասաբար է ազդել նրա ներդրումային բանկային ստորաբաժանման վրա:
Wells Fargo-ի զուտ շահույթը կրճատվել է 31%-ով, քանի որ բանկը ավելացրել է խնդրահարույց վարկերի մասով հնարավոր կորուստների համար պահուստները:
Morgan Stanley-ի շահույթը նվազել է 29%-ով՝ ֆինանսական գործարքների նկատմամբ հետաքրքրության նվազման պատճառով։ Ֆինանսական շուկաների անկումը եւ ԱՄՆ-ում տոկոսադրույքների արագ աճը վատթարացրել են ներդրողների տրամադրությունները՝ ստիպելով ընկերություններին հետաձգել բորսա դուրս գալը:
Citi-ն հայտարարել է երրորդ եռամսյակում շահույթի 25%-ով անկման մասին. ներդրումային բանկային բիզնեսի վրա նույնպես ազդել է ֆինանսական շուկաների անկումը։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: