Հայբիզնեսբանկը՝ հայ պատանի տաղանդներին աջակից

14.10.2022 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #«Երաժշտություն հանուն ապագայի»
Հայբիզնեսբանկը, մեծ ուշադրություն դարձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին, աջակցություն է ցուցաբերել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամին:

Բանկից հայտնել են, որ այդ կերպ նպաստել են Հայաստանի պատանի տաղանդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը:

«Հայբիզնեսբանկը մշտապես կարեւորել է ազգային եւ մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նախաձեռնությունները եւ վստահ է, որ աջակցելով հայ պատանի տաղանդներին՝ կերտվում է Հայաստանի ապագան, իբրեւ մշակութապես զարգացած պետություն»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ 15 տաղանդավոր պատանի մասնակցել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած ամփոփիչ համերգին:

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի «Տալենտում» կրթական եւ զարգացնող ծրագրի կրթաթոշակառուների կատարմամբ հնչել են Կոմիտասի, Նարեկացու, Չայկովսկու, Ռախմանինովի եւ այլ հանճարների ստեղծագործություններ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 6167

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW