Հայաստանն ու Ղազախստանը կարող են դառնալ Ռուսաստանի արագ վճարումների համակարգի միջոցով անդրսահմանային փոխանցումների նոր ուղղություններ, «Իզվեստիա»-ին հայտնել է երկու աղբյուր վճարային շուկայում։Նրանցից մեկը մանրամասնել է, որ ռուսաստանյան բանկերը փորձարկում են փոխգործակցությունը Վճարային քարտերի ազգային համակարգի (ազգային ծառայության քլիրինգային կենտրոն) հետ, որն իր հերթին շտկում է աշխատանքն արտասահմանյան համակարգերի հետ։ Նշվում է, որ մշակվում են նաեւ դեպի ԵԱՏՄ այլ երկրներ փոխանցումների տարբերակներ։ Այնուամենայնիվ, այս պահին Հայաստանի եւ Ղազախստանի հետ աշխատանքը միայն սկզբնական շրջանում է՝ բանակցությունների փուլում, ասել է մեկ այլ աղբյուր։Արագ վճարումների համակարգի միջոցով միջսահմանային փոխանցումների փորձնական նախագիծը, որը ենթադրում է փոխգործակցություն երկու երկրների համակարգերի մակարդակով, նախատեսվում է գործարկել 2022 թվականի վերջին, «Իզվեստիա»-ին հայտնել են Ռուսաստանի Բանկում (ԿԲ)։ Այս համակարգի միջոցով առաջինը կփորձարկվեն փոխանցումներ դեպի Բելառուս, պարբերականին տեղեկացրել են վճարային շուկայի աղբյուրները:Արագ վճարումների համակարգը մշակվել է Ռուսաստանի Բանկի եւ Վճարային քարտերի ազգային համակարգի կողմից: Համակարգը հնարավորություն է ընձեռում միջբանկային փոխանցումներ կատարել բջջային հեռախոսահամարի միջոցով։ Արագ վճարումների համակարգին արդեն միացել է ավելի քան 200 ռուսաստանյան բանկ, այդ թվում՝ խոշորագույնները։ Tweet Դիտում՝ 12073