ԱՄՀ-ն համաշխարհային ռեցեսիայի հավանականությունը գնահատում է 25%
14.10.2022 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ kpcdn.net

«Ռեցեսիայի հնարավորությունն աճել է։ Մեր գնահատմամբ՝ համաշխարհային տնտեսության երկու երրորդը կունենա բացասական աճ երկու կամ ավելի եռամսյակ անընդմեջ։ Մենք կարծում ենք, որ համաշխարհային ռեցեսիայի ռիսկն այժմ 25% է, ինչը նշանակում է, որ այն աննշան չէ։ Բայց մենք դեռ ունենք միջոցներ, ճանապարհ կա։ Եվ դա նման է սար բարձրանալուն. եթե մենք իրար ձեռք բռնենք, հետեւենք միմյանց, ապա իսկապես կարող ենք տեղ հասնել, կարող ենք խուսափել գլոբալ ռեցեսիայից»,- Գեորգիեւայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ վարկային ծրագրերի գծով ԱՄՀ տրամադրության տակ է գտնվում $700 միլիարդից մի փոքր ավել գումար՝ կազմակերպության անդամ երկրներին աջակցելու համար։ Միաժամանակ, Գեորգիեւան հնարավոր է համարել, որ անհրաժեշտության դեպքում հիմնադրամը կարող է դիմել մի շարք պետությունների՝ խնդրելով աղքատ երկրներին տրամադրել անցած տարի ստացած SDR-ները (փոխառության հատուկ իրավունքներ, ԱՄՀ հաշվարկային միավոր): 2021 թվականի օգոստոսին հիմնադրամն անդամ պետությունների համար հաստատել էր $650 միլիարդ գումարին համարժեք SDR՝ օգնելու վերականգնել համավարակի հետեւանքով տուժած տնտեսությունները:
Անդրադառնալով աշխարհում գնաճի բարձր տեմպերին՝ Գեորգիեւան կարծիք է հայտնել, որ «դրամավարկային քաղաքականության միջոցների օգնությամբ կարելի է շատ բան անել գնաճը զսպելու համար»։
«Մենք գիտենք, որ տոկոսադրույքների բարձրացումը հանգեցնում է որոշակի ծախսերի: Բայց մենք նաեւ գիտենք, որ գնաճը զսպելու համար ֆինանսական պայմանները չխստացնելու դեպքում տոկոսադրույքներն ավելի բարձր կմնան էլ ավելի երկար ժամանակ, ինչն ավելի շատ վնաս կհասցնի տնտեսական աճին եւ բնակչությանը: Կենտրոնական բանկերի համար դա նշանակում է անհրաժեշտության դեպքում վճռական գործողություններ ձեռնարկել»,- ընդգծել է հիմնադրամի ղեկավարը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: