ԱՄՆ-ը հաշվարկել է ռուսաստանյան նավթի գնի առաստաղը

13.10.2022 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջանեթ Յելեն #նավթ #գին
ՌԴ նավթի գնի առաստաղի սահմանումը մեկ բարելի դիմաց $60-ի սահմաններում կնվազեցնի Ռուսաստանի էներգետիկ եկամուտները՝ միաժամանակ ապահովելով շահութաբեր արդյունահանումը:

Ինչպես հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։

Նրա խոսքով՝ վերջին 5-7 տարիների ընթացքում Ռուսաստանը պատրաստ է եղել վաճառել նավթը մեկ բարելի դիմաց $60 միջին գնով: Վերջին շրջանում ռուսաստանյան Urals տեսակի նավթը վաճառվում էր մեկ բարելի դիմաց $75-ով:

«Այնպես որ, իհարկե, այս սահմաններում գինը բավարար կլինի՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը կարող է նավթ արդյունահանել եւ վաճառել շահույթով»,- ասել է Յելենը:

Ավելի վաղ «Մեծ յոթնյակ»-ի (G7) ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները հայտարարել էին, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ զգալի առաջընթաց է գրանցել ռուսաստանյան նավթի գնի առաստաղի հարցում:

Նրանք վերահաստատել էին իրենց պատրաստակամությունը՝ ձգտելու ՌԴ նավթի ծովով փոխադրման «համապարփակ եւ գլոբալ» արգելքին, եթե գինը գերազանցի սահմանափակումները։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն այսօր արձագանքել է ամերիկյան կողմի հայտարարությունը եւ նշել, որ հասկանալի չէ՝ ինչպես է ԱՄՆ-ը հաշվարկել նավթի գնի առաստաղը եւ մեկ բարելի դիմաց սահմանել $60: Միաժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը նավթ չի մատակարարի այն երկրներին, որոնք փորձում են սահմանափակել հումքի արժեքը տարբեր առաստաղներով:
Դիտում՝ 10957
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW