Երեւան /Մեդիամաքս/. Երեւանում բացվել է “Կասկադ Բանկի” առաջին` “Երվանդ Քոչար” մասնաճյուղը##: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նոյեմբերի 6-ին մասնաճյուղի բացման արարողությանը հանդես գալով` “Կասկադ Կապիտալ Հոլդինգս” ՓԲԸ գործադիր տնօրեն եւ “Կասկադ Բանկի” Խորհրդի նախագահ Ջոնաթան Սթարքն ասել է, որ այդպիսով բանկը կատարեց առաջին քայլը իր գործունեության ընդլայնման ճանապարհին: “Կասկադ Բանկի” գործադիր տնօրեն Ահարոն Լեւոնյանը տեղեկացրել է, որ մինչեւ տաեվերջ բանկը մտադիր է գործարկել եւս երկու մասնաճյուղ Երեւանում, իսկ 2009 թվականից մասնաճյուղեր է բացելու Հայաստանի մարզերում:“Երվանդ Քոչար” մասնաճյուղը, ինչպես եւ բանկի կենտրոնական գրասենյակը, աշխատելու է առանց հանգստյան օրերի (բացառությամբ պետական տոների)` հաճախորդներին տրամադրելով բանկային ծառայությունների ողջ տեսականին: Tweet Դիտում՝ 5625