Կրեմլն արձագանքել է ՌԴ ակտիվների հաշվին Ուկրաինայի վերականգման գաղափարին
12.10.2022 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Պատասխանելով հարցին՝ ինչպես է Կրեմլը վերաբերվում G7 գագաթնաժողովում հնչած գաղափարներին, Պեսկովը նշել է, որ դրանք «ծայրահեղ բացասական են» ընկալվել։ Նրա փոխանցմամբ՝ «փաստացի խոսքը նախկինում կատարված գողության օրինականացման հնարավորությունը քննարկելու անթաքույց փորձերի մասին է»։
«Սա պարզապես միջազգային ավազակություն է»,- ընդգծել է Պեսկովը։ Նրա կարծիքով՝ «շատ տխուր է, որ նման թեմաները հայտնվում են այդպիսի համաժողովների օրակարգում»։
G7 երկրները գտնում են, որ Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման գործընթացում կարող են օգտագործվել նաեւ ՌԴ միջոցները։ Այս մասին ասված է G7 առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, որն այսօր տարածել է Գերմանիայի կառավարությունը։
«Խաղաղ կարգավորումը պետք է ներառի հետեւյալ տարրերը՝ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության մասին ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին հետեւելը, ապագայում իրեն պաշտպանելու Ուկրաինայի կարողության պահպանումը, Ուկրաինայի վերականգնման ու վերակառուցման ապահովումը, ներառյալ՝ Ռուսաստանից ստացված միջոցների հաշվին դա ապահովելու հնարավորությունների որոնումը»,- ասված է փաստաթղթում։
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: