Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանյան որոշ բանկեր ծրագրում են միաձուլվել, եւ Կենտրոնական բանկը ողջունում է այդ մտադրությունները##, ասել է ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Արթուր Ջավադյանը նոյեմբերի 6-ին ասել է, որ միաձուլումը բանկերին ավելի ուժեղ կդարձնի: ԿԲ նախագահը չի բարձրաձայնել բանկերի անունները, որոնք պատրաստվում են միաձուլվել` նշելով, որ կոնկրետ տեղեկատվությունը շուտով հասանելի կդառնա: ԿԲ նախագահի խոսքերով, միաձուլումներ են հնարավոր նաեւ “Փոստբանկի” եւ Sedrus լիբանանյան բանկի պարագայում, որոնք նախատեսում են Հայաստանի բանկային շուկա դուրս գալ 2009 թվականին:“Մեզ ներկայացվել է “Փոստբանկի” բիզնես պլանը, հայտնի է, որ նա մտադիր է Հայաստանի տարածքում գործարկել 550 մասնաճյուղ եւ մատուցել համակցված փոստային եւ բանկային ծառայություններ: Բանկի նախնական կապիտալը կազմելու է 5,5 մլրդ դրամ”,- ասել է Արթուր Ջավադյանը: Նրա խոսքերով, “Փոստբանկի” ղեկավարությունը, որի հիմնական բաժնետերը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է, քննարկում է հետագա միաձուլման հնարավորությունը հայաստանյան որեւէ բանկի հետ: “Նման մտադրություններ ունի նաեւ Sedrus լիբանանյան բանկը, որն արդեն բանակցություններ է վարում տեղական բանկերի հետ”,- ասել է Արթուր Ջավադյանը` նշելով, որ նոր բանկի կանոնադրական կապիտալը կազմելու է 5,45 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 5799