Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է, որ 2022 թվականի 9 ամսվա ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 412 միլիարդ դրամ, հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 77 միլիարդ դրամով։ ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:Ռուստամ Բադասյանի խոսքով՝ արձանագրվել է հարկային եկամուտների հավաքագրման պատմական ռեկորդ: «Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2021 թվականին կազմել է 22.7%։ Ընթացիկ տարում նախատեսվում է ունենալ 11% տնտեսական աճ եւ 8% գնաճ, իսկ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվելու է 0.5 տոկոսային կետով եւ կազմելու է 23․2%։Սա նշանակում է, որ հարկային եկամուտներն ավելի արագ են աճում, քան ՀՆԱ-ն, ինչն այլ հավասար պայմաններում վերագրվում է հարկային վարչարարությանը եւ հարկային կարգապահության բարելավմանը»,- ասել է ՊԵԿ նախագահը:Մաքսային համակարգում իրականացված բարեփոխումներին անդրադառնալով՝ Ռուստամ Բադասյանն ասել է՝ մաքսային գործառնությունների վերանայման արդյունքում հանվել են փաստաթղթային մի շարք ոչ ֆորմալ գործընթացներ։ «24/7 ռեժիմով սահմանին ներմուծվող ապրանքների բացթողումն իրականացվում է ժամանումից հետո՝ միջինում 15 րոպեից մինչեւ 3 ժամում»,- ասել է նա:ՊԵԿ նախագահի հարցազրույցն ամբողջությամբ ներկայացված է տեսանյութում: Tweet Դիտում՝ 2461