Մասնակի զորահավաքից հետո ՌԴ քաղաքացիներն ամենաշատը հետաքրքրվել են ՀՀ դրամով
10.10.2022 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bravo.am

Այս տարվա սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ֆիզիկական անձինք ամենաշատը հետաքրքրված են եղել հայկական դրամով (7 անգամ աճ), ղազախական տենգեով (6,5 անգամ աճ) եւ ադրբեջանական մանաթով (4,5 անգամ աճ)։
Այդ ընթացքում ֆիզիկական անձինք նաեւ 3 անգամ ավելի ակտիվորեն են հետեւել ուզբեկական սումի փոխարժեքին, 2,5 անգամ աճել է հետաքրքրությունը թուրքական լիրայի եւ 2 անգամ՝ տաջիկական սոմոնիի նկատմամբ։
Ռուսաստանցիներն ուշադիր են եղել նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ավանդական արժույթների նկատմամբ՝ արձանագրելով աճ համապատասխանաբար 2 եւ 3,5 անգամ։
Խոշոր վարկային հաստատություններում «Իզվեստիա»-ին հաստատել են նշված արժույթների նկատմամբ ՌԴ քաղաքացիների աճող պահանջարկը։
Total Research-ի ներկայացուցիչ Նիկոլայ Վավիլովը նշել է, որ ԱՊՀ երկրների եւ Թուրքիայի արժույթների նկատմամբ հետաքրքրությունն առաջացել էր դեռեւս հատուկ ռազմական գործողության մեկնարկից եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո։ Սակայն, ըստ նրա, մասնակի զորահավաք հայտարարելուց հետո պահանջարկը կտրուկ աճել է:
«Մեկնողներին անհրաժեշտ է այն երկրի արժույթը, որտեղ նրանք ուղեւորվում են, ինչը բացատրում է բարեկամական արժույթների նկատմամբ նկատվող մեծ հետաքրքրությունը։ Հատկապես այն պայմաններում, երբ բանկային քարտերից օգտվելու դժվարություններ են առաջանում, տրամաբանական է կանխիկ գումար կուտակելը»,- նշել է փորձագետը։
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
12.03.2025 | 17:26 Արժեթղթերի շուկա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: