ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը $3 մլն կներդնի ընկուզեղենի արտադրության ոլորտում
08.10.2022 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /



Ընկերությունը մասնագիտացած է ընկույզի այգիների մշակման եւ ընկուզեղենի մեծածախ առեւտրի ոլորտում։ Ներդրումները կուղղվեն Արմավիրի մարզում շուրջ 100 հա տարածքի ձեռքբերմանը՝ նոր այգիներ հիմնելու նպատակով, ինչպես նաեւ ընկուզեղենի վերամշակման արտադրամասի կառուցմանը:
«Վոլնաթ Ֆարմս»-ը ստեղծվել է 2016 թվականին։ Ներկայումս ընկերությունն ունի 100 հա ընկույզի այգիներ Արմավիրի մարզում, որտեղ օգտագործում է նորարարական տեխնոլոգիաներ ոռոգման եւ պարարտացման համար, ինչպես նաեւ մշակման ավտոմատացման լուծումներ՝ բարձր կարգի արտադրանք տալով իր հաճախորդներին:
Այս գործարքը թվով 5-րդ ներդրումն է, որն իրագործվել է ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամի կողմից: Համաձայն հիմնադրամի մանդատի՝ ներդրումը նպատակ ունի արժեք ստեղծելու ոչ միայն սեփական կապիտալի տրամադրման, այլ նաեւ լավագույն բնապահպանական ու սոցիալական ստանդարտների ներդրման, կորպորատիվ կառավարման, ընդլայնման եւ աճի հնարավորությունների խթանման միջոցով:
Նախատեսվում է, որ «Վոլնաթ Ֆարմս»-ը կստեղծի նոր աշխատատեղեր եւ կիրականացնի միջազգային լավագույն փորձի ներդրում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: