Ասակավա. ԱԶԲ-ն կշարունակի ներդրումներ կատարել ՀՀ ենթակառուցվածքներում
07.10.2022 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ chinadailyhk.com

Այդ մասին նա ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ առցանց հանդիպման ընթացքում:
Նա նշել է նաեւ, որ պետք է բարելավել հիմնական հանրային ծառայությունները՝ միաժամանակ աջակցություն ցուցաբերելով տարածաշրջանային համագործակցությանը, մասնավոր հատվածի զարգացմանը:
ԱԶԲ-ից հայտնել են, որ Մասացուգու Ասակավան վերահաստատել է Հայաստանի հետ իր գործընկերությունն ամրապնդելու եւ ներառական, դիվերսիֆիկացված ու վերափոխիչ աճին հետամուտ լինելու հարցում երկրին օգնելու բանկի հանձնառությունը։
«Ավելի քան 17 տարի է, ինչ սերտ գործընկերությամբ աշխատել ենք Հայաստանի հետ՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու եւ հայաստանցիների կյանքը բարելավելու նպատակով։ Հայաստանի կանաչ տնտեսության անցմանն աջակցելու նպատակով ԱԶԲ-ն օգնում է կառավարությանը ձեւակերպել կանաչ տնտեսության քաղաքականությունը։ ԱԶԲ-ի Տնօրենների խորհրդի կողմից այս տարի դիտարկվելիք քաղաքականության վրա հիմնված վարկի միջոցով բանկը կօգնի Հայաստանին համապատասխանեցնել իր տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության գործիքները երկրի՝ կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության թիրախներին»,- ասել է ԱԶԲ նախագահը:
Առցանց հանդիպման ընթացքում Ասակավան եւ Գրիգորյանը քննարկել են ԱԶԲ-ի ընթացիկ եւ պլանավորվող աջակցությունը, այդ թվում՝ ներդրումները տրանսպորտի, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում, եւ կլիմայադիմակայուն եւ ցածր ածխածնային քաղաքային ենթակառուցվածքներում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԶԲ-ը պատրաստում է 2024–2028 թվականների համար Հայաստանի հետ նոր «երկրի գործընկերության ռազմավարություն» (ԵԳՌ), որը սերտորեն կհամապատասխանեցվի կառավարության առաջնահերթություններին:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: