Այսօրվանից Լուկաշենկոն արգելել է Բելառուսում գների ցանկացած բարձրացում

06.10.2022 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսանդր Լուկաշենկո #Բելառուս #գներ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարգադրել է հոկտեմբերի 6-ից երկրում գների բարձրացման արգելք մտցնել։ Այս մասին նա հայտարարել է գնաճի թեմայով խորհրդակցության արդյունքներով, հաղորդում է Belta գործակալությունը։

«Ամսի 6-ից արգելվում է գների ցանկացած բարձրացում: Արգելվու ՛մ է: Այսօրվանից: Ոչ թե վաղվանից, այլ այսօրվանից։ Որպեսզի գները մեկ գիշերվա ընթացքում չբարձրացվեն։ Ուստի այսօրվանից թանկացումներն արգելված են։ Եվ Աստված մի արասցե, եթե հաշվապահության մասով որեւիցե մեկը հետին թվով հաշվարկներ, վերահաշվարկներ կատարի»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նա նաեւ զգուշացրել է, որպեսզի այս ֆոնին հանկարծ չփակվեն օբյեկտներ եւ չլինեն շուկայից դուրս գալու փորձեր։ «Աստված մի արասցե, եթե ինչ-որ խանութ հեռանա կամ փակվի, ինչ-որ գրասենյակ, ճաշարան եւ այլն: Աստված մի արասցե, եթե նրանք լքեն շուկան։ Դրա համար պատասխան կտաք»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Միաժամանակ նա նշել է, որ առանձին դեպքերում կարող են լինել բացառություններ, եւ սահմանել է պատասխանատուների շրջանակ, որոնք իրավասու են կայացնել նման որոշումներ։
Դիտում՝ 14739

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW