Համաշխարհային բանկը (ՀԲ) կանխատեսում է, որ 2022 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 7%, իսկ 2023-ին աճի տեմպը կդանդաղի՝ կազմելով 4.3%: Ըստ ՀԲ-ի Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումներին նվիրված նոր զեկույցի՝ 2022 թվակաինին Ադրբեջանի եւ Վրաստանի տնտեսությունները կաճեն համապատասխանաբար 4.2%-ով եւ 8.8%-ով։ 2023-ին Ադրբեջանում աճի տեմպը կդանդաղի մինչեւ 2.8%, Վրաստանում՝ մինչեւ 4.2%:Նշվում է, որ աճի տեմպի դանդաղումն արտացոլում է 2022 թվականին ուժեղ վերականգնումից հետ թափի թուլացումը, Եվրամիությունում աճի տեմպի դանդաղումը եւ Հարավային Կովկասի տնտեսական ամենամոտ գործընկերներից մեկի՝ Ռուսաստանի արտադրության ծավալների սպասվածից ավելի կտրուկ կրճատումը 2023 թվականին, քանի որ ԵՄ նավթային էմբարգոյի հետ կապված հետաձգված պատժամիջոցներն ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն եւ էներգետիկ մատակարարումներն էլ ավելի կխաթարվեն։Կանխատեսվում է, որ 2022 թվականին Հարավային Կովկասում արտադրությունը կաճի 5,6%-ով, ինչն ամենաարագն է ԵԿԱ ենթատարածաշրջանների մեջ: Բարելավումն արտացոլում է սպասվածից ավելի լավ աճը, որի ակտիվությունն ապահովվում է Ադրբեջանում էներգակիրների բարձր գներով եւ հարկաբյուջետային աջակցությամբ, ինչպես նաեւ բոլոր երեք տնտեսություններում (Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան) ուժեղ ներքին պահանջարկով առաջին կիսամյակում: 2023 թվականին Հարավային Կովկասում սպասվում է աճի տեմպի կտրուկ դանդաղում՝ մինչեւ 3.3%` զգալի ավելի ցածր, քան այս տնտեսությունների մեծ մասի պոտենցիալ աճի տեմպն է։ Tweet Դիտում՝ 3766