Հարկ վճարողները ստուգումների փաստաթղթերի մասին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով

05.10.2022 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկ վճարող #ծանուցում
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ից հարկային ստուգումներին եւ ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը, հարկային եւ մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով։

Նշվում է, որ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում փաստաթղթերը եւ որոշումները տեղադրելու օրվանից սկսած հարկ վճարողները համարվում են պատշաճ ծանուցված:

«Հարկ վճարողները հնարավորություն ունեն անձնական գրասենյակի «Ծանուցումներ» բաժնի համապատասխան ենթաբաժնում իրենց լիազորությունների շրջանակում դիտել ստուգումներին եւ ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը եւ բողոքարկման հանձնաժողովի որոշումները, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում ներկայացնել առարկություններ եւ այլ փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՊԵԿ-ից նաեւ հայտնել են, որ հարկ վճարողները հնարավորություն ունեն «Ծանուցումներ» բաժնի համապատասխան ենթաբաժնում մուտքագրելու էլեկտրոնային փոստի հասցեները, որոնց միջոցով նույնպես կիրազեկվեն անձնական էջում տեղադրված ստուգումներին եւ ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերի, հանձնաժողովի որոշումների տեղադրված լինելու վերաբերյալ:
Դիտում՝ 3547
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW