Մարտունիում բացվել է “Արդշինինվեստբանկի” արդիականացված մասնաճյուղը

05.11.2008 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Նոյեմբերի 4-ին Մարտունիում բացվել է “Արդշինինվեստբանկի” արդիականացված մասնաճյուղը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են բանկի մամլո ծառայությունում, այդ մասնաճյուղը Գեղարքունիքի մարզում բանկի 4 մասնաճյուղերից մեկն է: Առաջիկայում բանկը նախատեսում է վերանորոգել նաեւ մյուս երեք մասնաճյուղերը:

Բանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանի խոսքերով, բանկը կշարունակի մասնաճյուղային ցանցի բարեկարգման եւ ժամանակակից տեխնիկայով համալրման աշխատանքները:

Դիտում՝ 7132

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW