Փաշինյան. Հայաստանը կարեւորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը

04.10.2022 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #ԱՄԷԳ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանը կարեւորում է կառավարության եւ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջեւ համագործակցությունը:

ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ համագործակցությունն էական նշանակություն ունի ՀՀ էներգետիկ եւ միջուկային անվտանգության ապահովման եւ կարողությունները զարգացնելու տեսանկյունից:

Կառավարությունից հայտնել են, որ ԱԷՄԳ գլխավոր տնօրենը եւս ընդգծել է միջուկային անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ գործակցության կարեւորությունը՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագա ծրագրերի շուրջ եւ պատրաստակամություն հայտնել շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանն այդ ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:
Դիտում՝ 2737

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW