IFC-ն Եվրոպայի տարածաշրջանային նոր տնօրեն ունի

03.10.2022 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#IFC #Ռանա Քարադշեհ
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հայտարարել է Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի պաշտոնում Ռանա Քարադշեհին նշանակելու մասին:

Նշվում է, որ Ռանա Քարադշեհն առանցքային դեր է կատարելու Ուկրաինայի պատերազմին IFC-ի արձագանքը ղեկավարելու եւ մասնավոր հատվածի մասնակցության ավելացման ու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ջանքերի ամրապնդման հարցում։

Քարադշեհը միջազգային ֆինանսների բնագավառում ավելի քան 25 տարվա փորձ ունի։ Նա Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան շրջանի մշակող արդյունաբերության, գյուղարդյունաբերության եւ ծառայությունների ճյուղի տարածաշրջանային տնօրենն էր։

«IFC-ի համար առանցքային է լինելու ջանքեր գործադրել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ներառյալ մասնավոր հատվածը, կառավարությունը եւ գործընկերները: Նպատակն է օգնել տարածաշրջանի տնտեսություններին վերականգնվել ճգնաժամերից՝ կենտրոնանալով կայունության վրա, պաշտպանելով եւ ստեղծելով աշխատատեղեր, որպեսզի միաժամանակ կայուն տնտեսական ուղիներ լինեն»,- ասել է Ռանա Քարադշեհը:
Դիտում՝ 15306
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW