Եվրոգոտում գնաճն արագացել է մինչեւ 10%

30.09.2022 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրոգոտի #գնաճ
2022 թվականի սեպտեմբերին սպառողական գները Եվրոգոտում տարեկան կտրվածքով աճել են 10%-ով, վկայում են ԵՄ վիճակագրական ծառայության (Եվրաստատ) նախնական տվյալները։

Finmarket-ի փոխանցմամբ՝ սա հաշվարկների վարման պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ Օգոստոսին տարեկան գնաճը Եվրոգոտում կազմել էր 9,1%: Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբաններն ընթացիկ ամսվա համար կանխատեսում էին միջինում 9,7% սպառողական գների աճ: Նախորդ ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 1.2%-ով։

Սպառողական գներն, առանց հաշվի առնելու այնպիսի փոփոխական գործոնները, ինչպիսիք են էներգիայի, սննդի եւ ալկոհոլի արժեքը (CPI Core ինդեքսը), սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 4,8%-ով՝ օգոստոսին 4,3%-ով աճից հետո:

Էներգակիրների գները սեպտեմբերին արագացրել են աճը մինչեւ 40,8%՝ օգոստոսին 38,6%-ով աճից հետո: Արդյունաբերական ապրանքների գներն աճել են 5,6%-ով (նախորդ ամիս այդ ցուցանիշը կազմել էր 5,1%)։

Սննդամթերքի, ալկոհոլի եւ ծխախոտի արժեքն աճել է 11,8%-ով՝ օգոստոսին 10,6%-ով աճից հետո։ Ծառայությունները թանկացել են 4,3%-ով (նախորդ ամիս այդ ցուցանիշը կազմել էր 3,8%)։

Տարեկան կտրվածքով ամենաբարձր գնաճը գրանցվել է Էստոնիայում (24,2%), Լիտվայում (22,5%) եւ Լատվիայում (22,4%)։ Ամենացածրը՝ Ֆրանսիայում (6,2%) եւ Մալթայում (7,3%)։
Դիտում՝ 9748
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW