ԱԱԲ-ն միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի բանկային հատվածի իրացվելիության բարձրացման ուղղությամբ

04.11.2008 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի ազգային բանկը /ԱԱԲ/ որոշում է կայացրել հաշվարկային տոկոսադրույքի եւ արտաքին ու բանկային պարտավորությունների պարտադիր պահուստավորման նորմերի իջեցման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով ՙՏրենդը՚,ԱԱԲ վարչության փոխնախագահ Ռուֆաթ Ասլանլին նշել է, որ այդ որոշումը կնպաստի երկրի բանկային հատվածի վարկային քաղաքականության ակտիվացմանը:

«Հուսով ենք, որ դա կանդրադառնա նաեւ վարկային տոկոսադրույքների իջեցման վրա»,- ասել է Ասլանլին:

Հոկտեմբերի 31-ին ԱԱԲ վարչության որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 12-ից իջեցվեց մինչեւ 10%-ի, տոկոսային միջանցքի վերին սահմանը` 17-ից 15%-ի, իսկ ստորինը` 3-ից 1%-ի:

Նոյոմբերի 3-ից բանկային պարտավորությունների պարտադիր պահուստավորման նորմերը 12%-ից իջեցվել են 9%-ի, իսկ արտաքին պարտավորությունների պարտադիր պահուստավորման նորմը` 5-ից 0%-ի:

«Պահուստավորման նորմերի իջեցումը բանկային հատվածին կտա լրացուցիչ իրացվելիություն` 220 մլն մանաթի չափով»,- ասել է Ասլանլին: Նրա խոսքերով, լրացուցիչ ռեսուրսները կընդլայնեն բանկերի հնարավորությունները, որոնք համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված խնդիրներ ունեին` կապված արտաքին փոխառությունների ներգրավման հետ եւ կրճատել էին վարկավորման ծավալները, իսկ որոշ բանկեր առհասարակ դադարեցրել էին սպառողական եւ հիփոթեքային վարկերի տրամադրումը:

Դիտում՝ 6801
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW