2023-ի պետբյուջեով նախատեսվում է զգալիորեն ավելացնել անվտանգային ծախսերը

29.09.2022 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պետբյուջե #Տիգրան Խաչատրյան
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՀՀ 2023 թ. պետբյուջեի մասին» օրինագծին:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփվի 11-12% տնտեսական աճով:

«Այս տարի կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 53%-ից ցածր կլինի՝ 2021-ի 60.3 %-ի համեմատությամբ: 2023-ի ընթացքում նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի 50%-ի սահմաններում: Դրանից ելնելով ծրագրում ենք, որ 2023-ի ընթացքում պետբյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3,1%-ը:

Սեփական եկամուտների եւ ներգրավվող միջոցների հաշվին ֆինանսավորելու արդյունքում 2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27.8 %-ը: Այն 2022 թվականի պետբյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18.3 %-ով: Դա թույլ կտա ավելացնել տնտեսական եւ անվտանգային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը»,- ասել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2023-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է զգալիորեն ավելացնել անվտանգային եւ տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը. դրանք կկազմեն 557 մլրդ դրամ, ինչը մոտ 200 մլրդ դրամով ավելի է, քան սահմանվել էր 2022-ի պետբյուջեով: «2023-ին այս ցուցանիշը կհասնի ՀՆԱ-ի 5.9 %-ին՝ այս տարվա համար սկզբնապես ծրագրված 4.5 %-ի դիմաց»,-ասել է նախարարը:
Դիտում՝ 4841
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW