Evocabank-ը` Global Finance մրցանակաբաշխության հաղթող
28.09.2022 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Evocabank


Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանին հանձնվեց Հայաստանում Լավագույն սպառողական թվային բանկ մրցանակը: Ի դեպ, բանկն այս մրցանակը ստանում է 6-րդ տարին անընդմեջ:
«Evocabank-ի համար չափազանց պարտավորեցնող է Հայաստանում լավագույն թվային բանկ ճանաչվելը: Վերջերս բանկում մեկնարկեց թվային տրանսֆորմացիայի նոր փուլ, որի արդյունքում բարելավվեցին թվային ծառայությունները եւ հաճախորդների հեռահար սպասարկման ենթակառուցվածքը»,- նշել է բանկի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:
Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էին տարածաշրջանի եւ աշխարհի լավագույն թվային բանկերը:
Global Finance ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին: Այն լույս է տեսնում ավելի քան 50,000 օրինակով եւ տարածվում է 189 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողները կորպորատիվ եւ ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաներ են, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում եւ ֆինանսական կազմակերպություններում ներդրումային եւ ռազմավարական որոշումների ընդունման համար: Global Finance-ի մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ:
«Evocabank-ն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ձգտելով դառնալ ամենանորարար եւ առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: