«Լույս». ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալների բարձր աճը չի պահպանվել
28.09.2022 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ /


Վերլուծության մեջ, մասնավորապես, ասված է.
• Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում Հայաստան ներհոսող կապիտալի եւ աշխատուժի էական դրական ազդեցությունները չեն արագանում, նկատվում է աճի տեմպի որոշակի նվազում:
Տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին որոշակիորեն դանդաղել է հուլիսի համեմատ, այն դեպքում, երբ նախորդ տարվա օգոստոսին գրանցվել էր աճի տեմպի կտրուկ դանդաղում: Աճի տեմպի դանդաղման միտում է նաեւ նկատվում ծառայությունների եւ առեւտրի ցուցանիշների դինամիկայում, որոնք առավել կտրուկ էին արձագանքել դրական շոկին եւ հանդիսանում են ՏԱՑ-ին հիմնական նպաստում ունեցող ճյուղերը: Սա խոսում է այն մասին, որ թեեւ տնտեսական ակտիվության աճը դեռեւս բավական բարձր է, առաջիկայում առկա են դրա դանդաղման ռիսկեր:
• Ներկա բարձր տնտեսական ակտիվության աճ ապահովող գործոնները բավական զգայուն են:
Ադրբեջանի կողմից սեպտեմբերին հրահրված ռազմական գործողությունների հետեւանքով նկատվեց ՀՀ դրամի կտրուկ արժեզրկում, որը չեզոքացավ իրավիճակի կայունացմանը զուգահեռ: Դա ցույց է տալիս, որ ներկա իրավիճակը եւ դեպի ՀՀ ներհոսող ֆինանսական ռեսուրսները բավական զգայուն են երկրում տիրող իրավիճակի նկատմամբ եւ որեւէ բացասական իրադարձության դեպքում կարող են կտրուկ չեզոքանալ կամ կապիտալը կարող է ՀՀ-ից արտահոսել, ինչի պատճառով ներկա բարձր տնտեսական ակտիվության տեմպը չի պահպանվի՝ իր բոլոր բացասական հետեւանքներով:
• Գնաճի տեմպը որոշակիորեն դանդաղել է, սակայն դա մասամբ պայմանավորված է եղել բազայի էֆեկտով:
Նախորդ տարի նույն ամիսներին գնաճի տեմպի զգալի արագացում էր նկատվել: Հետեւաբար, գնաճային միտումների արագացման ռիսկերը դեռեւս պահպանվում են: Այդ պայմաններում ՀՀ ԿԲ-ն սեպտեմբերին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10%: Սակայն նախորդ ամիսների վիճակագրությունը ցույց է տվել, որ ԿԲ տոկոսադրույքի բարձրացումից հետո գնաճը կարող է շարունակել արագանալ: Եթե արտաքին աշխարհի գնաճային միտումները, ինչպես նաեւ ՀՀ-ում մեծ պահանջարկը պահպանվեն, ապա գնաճի արագացումը կարող է շարունակվել նաեւ հետագա ամիսներին՝ ունենալով բացասական սոցիալական եւ տնտեսական հետեւանքներ:
• Դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալների բարձր աճերը եւս չեն պահպանվել:
Ընթացիկ տարվա հուլիսին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշն ընդամենը 34.4%-ով, ինչը զգալիորեն ավելի փոքր է, քան նախորդ ամիսների աճերը: Սա եւս արտացոլում է շոկի ժամանակավոր լինելը եւ այն, որ իրավիճակի փոփոխության դեպքում ՀՀ-ում բարձր աճ ապահովող գործոնները կարող են չեզոքանալ: Հետեւաբար, կառավարությունը պետք է ակտիվորեն միջոցներ ձեռնարկի ներհոսող կապիտալը տնտեսության արտադրողականությունը բարձրացնող նախագծերին եւ միջոցառումներին ուղղելու նպատակով:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: