Ֆրանսիական Credit Agricole Group-ի դուստր կառույցները պայմանավորվել են վճարել ավելի քան $1 միլիոն՝ ԱՄՆ պատժամիջոցների ենթադրյալ խախտումների հետ կապված պահանջները կարգավորելու համար:«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ Ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC):Մասնավորապես, դուստր կառույցներից մեկը՝ շվեյցարական CA Indosuez Switzerland SA-ը, համաձայնել է վճարել $720 258 Կուբայի, Իրանի, Սուդանի եւ Սիրիայի դեմ պատժամիջոցների ենթադրյալ խախտման, ինչպես նաեւ Ղրիմի հետ կապված պատժամիջոցների համար։Իսկ Մոնակոյում գործող CFM Indosuez Wealth-ը $401 039 կվճարի Կուբայի, Իրանի եւ Սիրիայի դեմ պատժամիջոցների ենթադրյալ խախտման համար:Երկու ընկերությունն էլ խախտում է թույլ տվել 2011-2016թթ. ընկած ժամանակահատվածում, նշել է OFAC-ը:ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը նաեւ կասկածում է, որ ընկերություններն օգնել են պատժամիջոցների տակ հայտնված երկրներում գտնվող հաճախորդներին կառավարել բանկային ու արժեթղթերի հաշիվները ԱՄՆ դոլարով եւ դոլարային գործարքներ կատարել ամերիկյան ֆինանսական համակարգի միջոցով: Tweet Դիտում՝ 9892