ԿԲ-ն հաստատել է ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցները սառեցնելու կարգը

04.11.2008 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ խորհուրդն այսօրվա նիստում հաստատել է “Կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու կամ ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցները սառեցնելու” կարգը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ԿԲ մամլո ծառայությունում, Կենտրոնական բանկի խորհուրդը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել “Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը” կանոնակարգում:

ԿԲ խորհրդի որոշմամբ գրանցվել եւ լիցենզավորվել են “Արմենոբրոկ” ԲԲԸ-ն եւ “Յունիլիզինգ” վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն, իսկ “Ալֆա-Ինշուրանս” ՓԲԸ-ին տրամադրվել է լիցենզիա ոչ կյանքի ապահովագրության իրականացման հետեւյալ նոր դասերով. երաշխիքի տրամադրում, աջակցության ապահովագրություն եւ ապահովագրություն գույքին հասցված այլ վնասներից:

Դիտում՝ 5897

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW