ՕECD-ն վատթարացրել է համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2023թ. համար

26.09.2022 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՕECD #ՀՆԱ #կանխատեսում
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՕECD) 2023 թվականի համար վատթարացրել է համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչեւ 2,2%՝ հունիսին սպասվող 2,8%-ից:

Finmarket-ի փոխանցմամբ՝ ՕECD-ն զգուշացնում է, որ հետեւանքները կարող են էլ ավելի լուրջ լինել, եթե Եվրոպան ստիպված լինի ձմռանը չափավորել էներգիայի սպառումը։

Նշվում է, որ Եվրոգոտու տնտեսությունը 2023 թվականին կաճի ընդամենը 0,3%-ով, Գերմանիայի ՀՆԱ-ն կնվազի 0,7%-ով։ Հունիսյան կանխատեսումները ենթադրում էին հաջորդ տարի Եվրոգոտու ՀՆԱ-ի աճ 1,6%-ով, Գերմանիայի՝ 1,7%-ով։

ՕECD-ն հաջորդ տարվա համար իջեցրել է ԱՄՆ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչեւ 0,5%՝ հունիսին ակնկալվող 1,2%-ից՝ միաժամանակ զգուշացնելով, որ տնտեսությունը կարող է ավելի լուրջ թուլանալ, եթե գնաճը չդանդաղի Դաշնային պահուստային համակարգի (FRS) սպասումներին համապատասխան:

Չինաստանի տնտեսությունն, ըստ ՕECD-ի, հաջորդ տարի կարագացնի աճը մինչեւ 4,7%՝ 2022 թվականի 3,2%-ից։ «Այս տարվա կանխատեսումը ենթադրում է Չինաստանի ՀՆԱ-ի ամենադանդաղ աճը 70-ականներից ի վեր՝ առանց համավարակի շրջանը հաշվի առնելու: Հաջորդ տարի կանխատեսում է զգալիորեն ավելի թույլ աճ, քան Չինաստանը գրանցել է երկար տարիներ»,- ասված է զեկույցում:

Կանխատեսվում է, որ 2022 թվականին գնաճը G20 երկրներում կկազմի 8,2%, իսկ 2023 թվականին՝ 6,6%, G20-ի զարգացած երկրներում՝ համապատասխանաբար 6,2% եւ 4%։

ՕECD-ն աշխարհի առաջատար տնտեսական կազմակերպություններից է, որը ներառում է 38 առավել զարգացած երկիր։
Դիտում՝ 7380
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW