Ներկայացվել է ՌԴ-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների ճանապարհային քարտեզը

26.09.2022 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ՌԴ #պատժամիջոցներ
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների առաջարկների փաթեթում, որը պատրաստել են Լեհաստանը, Իռլանդիան, Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան, ներառված են պատժամիջոցներ ՌԴ բանկերի եւ ադամանդների նկատմամբ, ինչպես նաեւ Ռուսաստանին սմարթֆոնների մատակարարման արգելք։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է եվրոպական EUobserver անկախ առցանց պարբերականը՝ վկայակոչելով փաստաթուղթը։ Ընդհանուր առմամբ, ԵՄ հինգ երկրի առաջարկների ցանկը զբաղեցրել է ինը էջ։

- Երկրները կոչ են արել ընդլայնել SWIFT միջազգային համակարգից անջատված բանկերի ցանկը՝ ներառելով «Գազպրոմբանկ»-ը, «Ալֆա-բանկ»-ը, «Ռոսբանկ»-ը եւ «Տինկոֆ Բանկ»-ը։

-Առաջարկվում է նաեւ արգելել ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի կանխիկ թղթադրամները Ռուսաստանին  փոխանցելը, ինչպես նաեւ անշարժ գույքի վաճառքը ռուսաստանցիներին։
- Առաջարկվում է արգելել Ռուսաստանից ադամանդների գնումն ու ներմուծումը։

-Առաջարկվում է արգելել Ռուսաստանի հետ համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։

- ՏՏ ոլորտում առաջարկվում է արգելել «Կասպերսկու լաբորատորիայի» տեխնոլոգիաների օգտագործումը եւ եվրոպական ընկերություններին՝ ՏՏ ծառայություններ մատուցել ռուսաստանցի հաճախորդներին։

- Առաջարկվում է եթերից հանել ռուսաստանյան երեք հեռուստաալիք (NTV Mir, REN TV եւ Russia-1), ինչպես նաեւ սահմանափակել մուտքը մի քանի կայք:

- Առաջարկվում է նաեւ արգելել ԵՄ-ում գրանցված լոբբիստական ընկերություններին, ոչ կառավարական կազմակերպություններին եւ վերլուծական կենտրոններին ռուսաստանյան ֆինանսավորում ստանալը։ Նախաձեռնության հեղինակները հայտարարել են, որ այն մարդիկ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները, պետք է իրենք էլ ներառվեն պատժամիջոցների ցուցակում, ինչը ենթադրում է ԵՄ մուտքի արգելք եւ ակտիվների սառեցում։

- Առաջարկությունների ցանկում կան նաեւ բարձր տեխնոլոգիական տասնյակ ապրանքներ, որոնք առաջարկվում է չարտահանել Ռուսաստան։ Ցանկում, մասնավորապես, ներառված են սմարթֆոններ, ռադիոտեղորոշիչ եւ լազերային սարքավորումներ։

Առաջարկների ընդունման հեռանկարը դեռեւս պարզ չէ, նշում է EUobserver-ը։ Պատժամիջոցները պետք է միաձայն աջակցություն ստանան ԵՄ բոլոր երկրների կողմից։ Փաստաթուղթը կարող է դառնալ հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ, այլ ոչ թե պահանջների ցանկ, որոնք պետք է իրականացվեն, գրում է պարբերականը՝ վկայակոչելով ԵՄ աղբյուրները։ «Դա ավելի շուտ մտածելու տեղիք տվող փաստաթուղթ է, որը ցույց է տալիս շարժման ուղղությունը»,- ասել է EUobserver-ի զրուցակիցներից մեկը:
Դիտում՝ 8524
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW