ՌԴ-ում դիտարկում են կրիպտոարժույթով անդրսահմանային հաշվարկների հնարավորությունը
23.09.2022 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ securitylab.ru

«Կարծում ենք, որ մեր հիմնական ուղին ազգային արժույթներով հաշվարկներն են, այնուամենայնիվ, կրիպտոարժույթով հաշվարկները ինչ-որ առումով տեղին կլինեն: Եվ այստեղ մենք միակարծիք ենք Կենտրոնական բանկի հետ, նրանք եւս դա ընդունելի են համարում։ Հիմա մեզ մոտ այս մասով օրինագիծը համաձայնեցված է։ Այն նկարագրում է՝ ինչպես կարելի է կրիպտոարժույթ գնել, ինչ է հնարավոր անել դրա հետ, եւ ինչպես կարելի է անդրսահմանային հաշվարկներ կատարել»,- Մոիսեեւի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Փոխնախարարը պարզաբանել է, որ նախարարության առաջարկի էությունն է, որ մարդիկ ունենան կրիպտոդրամապանակներ, որոնք նման կլինեն համացանցում բացվողներին։ Միաժամանակ, անհրաժեշտ է վերահսկողություն, որպեսզի չլինի փողերի լվացում, թմրամիջոցների համար վճարում եւ այլն։
Ռուսաստանի Բանկը նույնպես հաստատել է անդրսահմանային վճարումների օրինականացման վերաբերյալ քննարկումները։ Միաժամանակ, կարգավորիչը դեմ է կրիպտոբորսաների, փոխանակման կետերի եւ կրիպտոարժույթով հաշվարկների օրինականացմանը Ռուսաստանի տարածքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: