Reuters. Էրդողանը «Միր»-ի հարցով «բարձր մակարդակով հանդիպում» կանցկացնի
22.09.2022 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ inosmi.ru

Նշվում է, որ դրանից բացի, հանդիպման քննարկման առարկա կդառնան «Ռուսաստանի հետ համաձայնագիրը, հնարավոր պատժամիջոցները, Ստամբուլի ֆոնդային բորսան, եւ, ընդհանուր առմամբ, տնտեսական իրավիճակը»։ Այլ մանրամասներ գործակալությունը չի հայտնում։ Չի նշվում նաեւ հանդիպման մասնակիցների կազմը։
Միաժամանակ, ինչպես այսօր հայտարարել է Վճարային քարտերի ազգային համակարգի (НСПК) գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմլեւը, արտերկրում «Միր» վճարային համակարգի շուրջ մտավախությունները որոշ չափով չափազանցված են:
«Թուրքիան, թերեւս, ամենացավոտ թեման է։ Իսկապես, մեր հինգ գործընկեր բանկերից երկու առեւտրային բանկ դադարեցրել է համագործակցությունը։ Վերջինները մեզ տեղեկացրել են դրա մասին։ Սակայն երեք բանկ շարունակում է գործել տարբեր աստիճանով: Կա նաեւ վարկային հաստատություն, որն աշխատում է պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանյան բանկերի քարտերով»,- Կոմլեւի խոսքերն է մեջբերում Finmarket-ը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: