ՀՀ ԿԲ․ առեւտրային բանկերն ինքնուրույն որոշումներ կկայացնեն «Միր»-ի վերաբերյալ

21.09.2022 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ /
# ԿԲ #«Միր» վճարային համակարգ
Հայաստանի առեւտրային բանկերն ինքնուրույն որոշումներ կկայացնեն ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկման հետ կապված պատժամիջոցների վերաբերյալ։

Այդպես է Հայաստանի Կենտրոնական բանկն արձագանքել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հարցմանը։

«Առեւտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Սպասարկման պայմանների փոփոխության դեպքում առեւտրային բանկերը պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»,- Հանրային հեռուստաընկերությանը հայտնել են ՀՀ ԿԲ-ից:

The Moscow Times պարբերականը հայտնում է, որ Հայաստանում «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումը դադարեցվել է սեպտեմբերի 20-ից։
Դիտում՝ 7834

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW