ՌԴ-ն վերահաստատում է Հայաստանում ավելի քան $1 մլրդ-ի ներդրումների մտադրությունը

20.09.2022 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #Հայաստան #ներդրումներ
Ռուսաստանը չի նախատեսում կրճատել ներդրումները Հայաստանում եւ ակնկալում է ավելի քան $1 միլիարդ ներդնել նախագծերում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ Հայաստան կատարած այցի եւ Ռուս-հայկական իններորդ գործարար համաժողովին մասնակցելու արդյունքներով մամուլի ասուլիսում:

«$1 միլիարդի մասին ես իսկապես հայտարարել եմ: Այսօրվա դրությամբ մեկ միլիարդը բավականին կոնկրետ նախագծեր են, որոնք ներդրումների համար արդեն մեկնարկային փուլում էին: Նախագծերի փաթեթը փոխվել է մի շարք պատճառներով: Կարող եմ ասել, որ նախատեսվող ներդրումների ծավալը միայն ավելի մեծ է լինելու, գումարն ավելի մեծ է լինելու այն ներդրումներից,  որոնք մեր հարաբերությունների դրական զարգացման դեպքում կարվեն երկրի տնտեսության մեջ»,- ասել է փոխնախարարը:

Նա պարզաբանել է, որ նախորդ տարի «թեժ փաթեթում» ներառված նախագծերը որոշակի փոփոխության են ենթարկվել՝ պայմանավորված արտաքին հանգամանքներով։ Սակայն դա չի հանգեցրել ներդրումային կապերի նվազմանը։

«Սահմանափակումները մի կողմից ստեղծել են դժվարություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել, մյուս կողմից՝ վիթխարի մարտահրավերներ, որոնց արդյունքը դարձավ ապրանքաշրջանառության ընդլայնումը։ Դրա շնորհիվ տեղի է ունենում վերակողմնորոշում, սակայն փոխադարձ ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը ոչ թե նվազում, այլ աճում է»,- ընդգծել է Վոլվաչը։
Դիտում՝ 14235
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW