ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ այսօր Երեւանում կայացել է «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը:Համաժողովի ավարտին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը եւ Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը ստորագրել են Հայաստանի կառավարության եւ Ռուսաստանի կառավարության միջեւ 2022-2027թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիր։Լիագումար նիստից հետո կլոր սեղան ձեւաչափով շարունակվել են թեմատիկ քննարկումները «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը թվային ձեւաչափում», «Տուրիստական պոտենցիալի զարգացում», «Հայաստանի մարզերի եւ ՌԴ ռեգիոնների միջեւ հումանիտար համագործակցություն» եւ «Ժամանակակից պայմաններում լոգիստիկա, ֆինանսներ եւ ներդրումներ» թեմաներով։ Tweet Դիտում՝ 5345