Դիլիջանում կքննարկեն թվայնացման դերը ֆինանսների հասանելիության գործում

19.09.2022 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ԿԲ #RBWC #համաժողով
Այսօր ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Ֆինանսները եւ փողը նոր մակրոտնտեսական եւ տեխնոլոգիական միջավայրում» խորագրով երկօրյա համաժողովը, որը նախաձեռնել են ԿԲ-ն եւ ԱՄՆ The Reinventing Bretton Woods Committee կազմակերպությունը (RBWC):

Համաժողովի ընթացքում կքննարկվեն թվայնացման պոտենցիալ դերը ֆինանսների հասանելիության ընդլայնման գործում, թվային արժույթի կիրառության ընդլայնումը, առնչվող կանոնակարգման եւ քաղաքականության իրականացման մարտահրավերները, վճարահաշվարկային համակարգերի գործունեության հարցեր եւ այլն:

Ինչպես նշել են ԿԲ-ում, համաժողովը նաեւ հնարավորություն կընձեռի քննարկելու միջազգային լավագույն փորձը եւ այն ծառայեցնելու ի շահ տարածաշրջանի:

Տեսակապի միջոցով ելույթներ կունենան ամերիկացի հայտնի տնտեսագետ, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Բարրի Էյքենգրինը (Barry Eichengreen) եւ իսրայելացի տնտեսագետ, Թել-Ավիվի համալսարանի պրոֆեսոր, Իսրայելի բանկի նախկին նախագահ Ջեյքըբ Ֆրենկելը (Jacob Frenkel):

Համաժողովին մասնակցում են կենտրոնական բանկերի, մասնավոր հատվածի, այլ ֆինանսական կազմակերպությունների եւ ակադեմիական աշխարհի ներկայացուցիչներ:
Դիտում՝ 5302
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW